ԱԴԱՄԱԿԱՆ ՄԵՂՔ
id010Այսպես է կոչվում
Ադամի ու Եվայի գործած առաջին
մեղքը՝ արգելված պտղի ճաշակումը, որի կործանարար հետևանքները ժառանգել է ողջ մարդկությունը: Մարդը ծնվում է այս
մեղքի հետ՝ զուրկ
Աստծո շնորհից և Նրա հետ կենդանի հաղորդակցություն ունենալու հնարավորությունից, ենթակա
սատանայի ներգործությանը և բոլոր պատուհասներին: Այս
մեղքից մարդը ձերբազատվում է միայն
մկրտությամբ՝ վերստին ծնվելով
Սուրբ Հոգով և լցվելով կենդանարար
շնորհներով: