SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԳԵԹՍԵՄԱՆԻ
id099Այսպես էր կոչվում Երուսաղեմի պարիսպներից դուրս՝ Ձիթենյաց լեռան լանջին գտնվող այն գյուղը, որտեղ մի պարտեզի ձիթենիների ստվերում Քրիստոս հաճախ առանձնանում էր Իր աշակերտների հետ: Խորհրդավոր ընթրիքից հետո էլ Հիսուսը նրանց հետ Գեթսեմանիի այդ պարտեզը եկավ աղոթելու, ուր շուտով հայտնվեց Հուդան քահանայապետի զինված ծառաների ուղեկցությամբ և համբույրով մատնեց իր Ուսուցչին:
Առ այսօր այստեղ աճում են դարավոր ձիթենիներ, որոնց ճյուղերն իբրև սրբազան մասունք շատ ուխտավորներ տանում են իրենց հետ:

Գեթսեմանիի պարտեզի դարավոր ձիթենիները

 
sacredtradition.am