ԲԵԹՂԵՀԵՄ
id093Եբրայերեն նշանակում է հացի տուն: Այս հնագույն քաղաքը գտնվում է
Երուսաղեմից 15 կմ դեպի հարավ: Հնում այն կոչվել է նաև Եփրաթա, որ նշանակում է պտղաբեր:
Ըստ
Հին Կտակարանի՝ Բեթղեհեմը եղել է
Դավիթ թագավորի ծննդավայրը: Այստեղ էլ, համաձայն
մարգարեների կանխագուշակության, մի քարայրում ծնվեց մեր Տերը՝ Հիսուս
Քրիստոս, ինչի շնորհիվ այն մեծ սրբավայր դարձավ
քրիստոնյաների համար: Այդ քարայրի վրա Կոստանդիանոս կայսեր մայրը՝ Հեղինեն, տաճար է կառուցել:
Բեթղեհեմի քարայրը, որտեղ այժմ Ս. Ծննդյան տաճարն է
Քաղաքի ներկայիս 3 նշանավոր
վանքերից մեկը պատկանում է հայերին, որոնք ունեն նաև համայնք և դպրոց: