ԲԱՐՈՒ ԵՎ ՉԱՐԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԾԱՌ
id091Ինչպես մեկնաբանում են
Եկեղեցու վարդապետները,
Աստված դրախտում Ադամին ու Եվային արգելել էր ճաշակել բարու և չարի գիտության ծառից [տե՛ս
Ծն. 2.16-17] ոչ թե ընդմիշտ, այլ՝ միառժամանակ, մինչև որ նրանք հասունանային
դրախտի ծառերը մշակելով ու պահելով, այսինքն՝
առաքինության պտուղներ տալով:
Բայց քանի որ նրանք չհնազանդվեցին
Աստծուն, այլ լսեցին օձին և խախտեցին
պատվիրանը, զրկվեցին
Աստծո շնորհից և վտարվեցին
դրախտից: Մինչ այդ նրանք առնչվում էին միայն բարիքի հետ, իսկ այժմ նրանց վրա իշխանություն ստացավ
չարը: Զրկվելով
շնորհի լույսից՝ իրենց խավարած մտքով նրանք այլևս չկարողացան զանազանել չարը բարուց:
Այսպես բարին և չարը մնացին մարդկության մեջ չճանաչված և չզատված, մինչև որ եկավ
Աստծո Որդին և
խաչի՝
կենաց ծառի բարի պտուղներով հաղթահարեց
չարիքը՝ մեզ շնորհելով ոչ միայն բարին չարից զատելու, այլև բարիով
չարին հաղթելու կարողություն: