ԱՐՏԱԽՈՒՐԱԿՆԵՐ
id082Այս անունն են կրում
եպիսկոպոսական հանդերձանքում
վակասի հետևից կախվող երկու ոչ երկար ժապավենները: Նախնական կիրառությամբ դրանք
խույրը գլխին ամուր պահող կապերի դեր են կատարել, սակայն հետագայում վերածվել են զարդարանքի՝ կցվելով ոչ թե
սաղավարտին, այլ
վակասին:
Արտախուրակները հարդարվում են
խույրին և
վակասին համապատասխանող ասեղնագործ զարդապատկերներով, իսկ ստորին՝ առավել լայնացող վերջույթներին սովորաբար կրում են նվիրական
խորհրդանիշներ կամ
սրբապատկերներ:
Արտախուրակներ ավետման նկարազարդմամբ
XVIII դ., Կ. Պոլիս: Ս. Էջմիածնի գանձատուն