ԱՐՏԱԶԻ Ս. ԹԱԴԵ ՎԱՆՔ
id081Գտնվում է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Արտազ գավառում, ներկայիս Մակու քաղաքից (Իրան) հարավ-արևելք: Ըստ
ավանդության, հինադրվել է
Թադեոս առաքյալի կողմից 66 թ.: Միջնադարում
վանքը եղել է նշանավոր ուխտատեղի և գրչության կենտրոն:
1319 թ.
վանքն ավերվել է երկրաշարժից, որից հետո հիմնովին վերակառուցվել է Ս. Թադե գմբեթավոր դահլիճ տիպի
եկեղեցին (1319-1329 թթ., վերանորոգվել է 1650 թ.), իսկ 1684 թ. կառուցվել են
վանքի պարիսպները: 1810 թ.
եկեղեցու ներքին տարածքը մեծացնելու նպատակով քանդվել է նրա արևմտյան ճակատը, և կից կառուցվել է քառամույթ գմբեթավոր, հյուսիսային և հարավային թևեր ունեցող ընդարձակ աղոթասրահ, որի արտաքին պատերը հարդարված են կրոնական և աշխարհիկ թեմաներով ինքնատիպ հարթաքանդակներով:
Արտազի Ս. Թադե վանքը հարավ-արևմուտքից