ԱՐՈՒՃԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ
id080Գտնվում է Արագածոտնի մարզի Արուճ գյուղում: Կառուցվել է իշխան Գրիգոր Մամիկոնյանի և նրա տիկնոջ՝ Հեղինեի մեկենասությամբ 662-666 թթ.: Ընդարձակ ներսույթով, գմբեթավոր դահլիճ է (գմբեթը չի պահպանվել). ունի բազմաթիվ լայն լուսամուտներով, որոնք դրսից զարդապսակ են կրում: Տպավորիչ է
եկեղեցու արևելյան ճակատը՝ նմանատիպ զարդաշարով պսակված զույգ բարձրաձիգ որմնախորշերով:
Արուճի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հարավ-արևելքից
Լուսանկար՝ Գրիգոր Բրուտյանի
Եկեղեցին ներսից
որմնանկարված է եղել: Պահպանվել են միայն գլխավոր
խորանի գմբեթարդին պատկերված, ձեռքին մագաղաթագալար բռնած
Փրկչի սրբապատկերի ստորին մասը և նրանից ներքև,
խորանի երկու կողմերում,
Սուրբ Գիրքը ձեռքերին, 6-ական
առաքյալների ֆիգուրների հետքեր (նկարիչ՝ Ստեփանոս):
Արուճի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու արևելյան աբսիդը
Քրիստոսին և առաքյալներին պատկերող որմնանկարի բեկորներով
Աղբյուր՝ Նիկոլայ Քոթանջյան, Գույնը Հայաստանի վաղմիջնադարյան գեղանկարչությունում.
VI-VII դդ. հուշարձանների վերլուծություն. «Սովետական գրող», Երևան, 1978