ԱՐԻՈՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
id076Արիոսականությունը կամ արիոսական
աղանդը ծագել է IV դ.: Նրա հիմնադիր Արիոսը գտնում էր, որ
Աստծո Որդուն չի կարելի համարել
Աստված՝ համագո և փառակից Հայր
Աստծուն, որ այդ դեպքում բազմաստվածություն կստացվի: Ըստ նրա ուսմունքի՝ Որդին ոչ թե
Աստված է, այլ բարձրագույն արարած, Որին Հայրը ստեղծել է աշխարհի ստեղծումից առաջ, այնուհետև առաքել աշխարհ՝ մեզ
փրկելու:
Արիոսի ուսմունքն այնպիսի տարածում գտավ, որ նրա դեմ գումարվեց Նիկիայի առաջին
տիեզերական ժողովը (325 թ.), որը մերժեց Արիոսի
աղանդը և հաստատեց
Հավատո հանգանակը: