ԱՐԱՐԱՏ ԼԵՌ
id073Արարատ լեռը հառնում է համանուն դաշտի հարավում՝ կոնաձև զույգ գագաթներով, որոնցից մեծը կոչվում է Մասիս կամ Մեծ Մասիս, իսկ փոքրը՝ Սիս կամ Փոքր Մասիս: Այս հսկայական լեռը իր հավերժական ձյունածածկ գագաթներով կարծես մի վիթխարի հուշարձան է նախաջրհեղեղյան աշխարհի, որի
փրկված մնացորդի՝
Նոյի և նրա սերունդների առաջին հանգրվանը դարձավ:
Նոյյան տապանը, նստելով Արարատի գագաթին, այն դարձրեց, ինչպես ասվում է, «նոր մարդկության խանձարուր, ազգերի ու ժողովուրդների սփռման արձակարան»: Այստեղ
համաշխարհային ջրհեղեղից հետո, առաջին անգամ,
Նոյը սեղան պատրաստեց և
զոհաբերություն արեց
Աստծո համար: Այստեղ
Աստված առաջին անգամ
ուխտ կնքեց մարդկանց հետ, և իբրև նշան՝
երկնքում հայտնվեց ծիածանը:
Արարատ լեռը
Լուսանկար՝ Զավեն Սարգսյանի
Քրիստոնեություն ընդունելուց հետո հայ ժողովրդի համար Արարատի
սրբազանությունը նոր երանգ ստացավ. հեթանոսական ավանդության «քաջաց ոգիները» փոխարինվեցին
Նոյի սուրբ տապանի պահապան
հրեշտակներով: Հայոց
Տրդատ թագավորը ս. Հռիփսիմեի վկայարանը կառուցեց «սուրբ Մասիսից» բերած քարերով: Ս.
Հակոբ Մծբնեցին նոյյան տապանը գտնելու և նրանից մի կտոր բերելու նպատակով փորձեց բարձրանալ Արարատի գագաթը: Սակայն լեռան գագաթին դեռ չհասած՝
Աստված սուրբ տապանից մի խաչաձև բեկոր ուղարկեց հայոց
հայրապետին, որի միջոցով հետագայում նա մեծ հրաշքներ գործեց:
Պահարան նոյյան տապանի մասունքով
1698 թ., Քանաքեռ: Ս. Էջմիածնի գանձատուն
Արարատի հյուսիսարևելյան լանջին վաղ միջնադարում հիմնվել է Ս. Հակոբ
վանքը, որն իրենից ոչ հեռու գտնվող հինավուրց Ակոռ գյուղի հետ կործանվել է 1840 թ. երկրաշարժից: