ԱՐԱԳԱԾ ԼԵՌ
id072Ըստ ժողովրդական ավանդության՝ այս անունը ծագել է «Արա» անունից և «գահ» բառից: Արագածը լեռնազանգված է Հայաստանի Հանրապետության արևմուտքում: Ունի 4 բարձր և սուր կատարներ: Արագածի լանջերին պահպանվել են հնագույն բնակավայրեր և միջնադարյան սքանչելի կերտվածքներ: Նրա լանջերից բխում են հազարավոր սառնորակ աղբյուրներ, որոնցից գոյանում են բազմաթիվ գետակներ:
Արագած լեռը
Լուսանկար՝ Գրիգոր Բրուտյանի
Հայ ժողովուրդը միշտ սիրել է այս լեռը ոչ միայն նրա սքանչելի տեսքի, այլև նրա հետ կապված ավանդության համար, ըստ որի՝ ս.
Գրիգոր Լուսավորչի՝ հայ ժողովրդի համար արվող
բարեխոսության աղոթքը կանթեղի տեսքով կախված է Արագածի գագաթին՝ նրա 4 կատարների միջև: Երբ իրիկնանում է, մի հրաշալի լուսեղեն ցոլք է փայլատակում այնտեղ: Դա Լուսավորչի
կանթեղն է՝ հայ ազգի հարատևության պայծառ
հույսը:
Այդ մասին է Հովհաննես Թումանյանի հայտնի բանաստեղծությունը.
Կեսգիշերին կանթեղը վառ
Կախ է ընկել երկնքից,
Լուսավորչի կանթեղն անմար՝
Հայոց մթնած երկնքից:
Կախ է ընկած առանց պարան
Արագածի կատարին
Ու սեղանից հսկայական
Լույս է տալիս աշխարհին: