ԱՏՅԱՆ
id071Եկեղեցում «ատյան» բառը կիրառվում է «մեջտեղ» իմաստով: Ուստի ասելով
եկեղեցու,
դասի կամ բեմի ատյան՝ հասկանում ենք
եկեղեցու,
դասի կամ բեմի մեջտեղը: Նմանապես, ասելով Ատյանի
ժամագիրք կամ Ատյանի
ավետարան՝ պետք է հասկանալ բեմի մեջտեղում դրվող
Ժամագիրքը կամ
դասի մեջտեղում կարդալու համար գործածվող
ավետարանը:
Ժամերգության պահ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:
Առաջին պլանում՝ Ատյանի ավետարան դասի մեջտեղում, գրակալի վրա.
երկրորդ պլանում՝ փոխասացներ բեմի վրա դրված Ատյանի ժամագրքի առջև:
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի