ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ (III-IV դդ.)
id006Այս պատմիչը, որի անունը հունարեն նշանակում է բարի լուր բերող, ըստ
ավանդության՝ եղել է ս.
Գրիգոր Լուսավորչի և ս.
Տրդատ թագավորի ժամանակակիցը և նրանց հոգևոր սխրանքների ականատեսը:
Տրդատի հրամանով և Լուսավորչի
օրհնությամբ նա գրեց իր նշանավոր «Հայոց պատմությունը», որը սկզբում պարզապես կոչվել է «Պատմություն Ագաթանգեղոսի» կամ «Գիրք Գրիգորիսի»:
Գրվել է այն ժամանակ, երբ տակավին չէին ստեղծվել հայոց գրերը:
Գրքի բնագիրը չի պահպանվել: Սակայն գտնվել են հունարեն, ասորերեն, արաբերեն և ղպտերեն բազմաթիվ թարգմանություններ, որոնց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գրքի սկզբնատիպը հայերեն է եղել: Ուստի ենթադրվում է, որ այն գրվել է հայերեն՝ հունական տառերով, ինչն այդ շրջանում սովորական երևույթ էր:
Ս. Տրդատ III թագավոր, ս. Գրիգոր Լուսավորիչ և Ագաթանգեղոս
Երևան, ձեռ. 1920, էջ 3բ, Ժողովածու, 1569 թ., Բաղեշ
Ծաղկող՝ Վարդան Բաղիշեցի
Գիրքը պարունակում է ոչ միայն ամենանախնական տեղեկություններ Գրիգորի և Տրդատի,
Հռիփսիմյան կույսերի մարտիրոսության ու հայոց
դարձի մասին, այլև այնտեղ զետեղված է Լուսավորչի ծավալուն
վարդապետությունը, որը սուրբը 65 օր շարունակ
քարոզեց Տրդատին ու նրա մերձավորներին: Այդ
քարոզը դարձավ
Հայ Եկեղեցու վարդապետության հիմքը և դարեր շարունակ ձեռքից ձեռք արտագրվելով՝ ավանդվեց սերունդներին: