Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՆՇԽԱՐՆԵՐԻ ԳՅՈՒՏԸ
id595Ս.
Գրիգոր Լուսավորիչը կյանքի վերջում հեռանում է Սեպուհ լեռը և ապրում մարդկանցից ծածուկ՝ Մանյա այրք կոչված վայրում՝ հանձնվելով
ճգնակեցության և անդադար
աղոթքի: Երբ նա վախճանվում է, վերին նախախնամությամբ ճգնավայր են այցելում տեղի հովիվները և տեսնում պատվական աճյունը՝ հայրապետական հանդերձանքով ու
գավազանով, ս.
սեղանով և
սկիհով հանդերձ: Հասկանալով, որ իրենց գտած ծերունին
սուրբ անձնավորություն է, նրանք մեծ պատկառանքով խոնարհվում և օրհնություն են խնդրում ննջեցյալից, ապա ծածկում են քարայրի մուտքը քարերով, խնամքով ծեփում բոլոր անցքերը և հեռանում՝ գոհանալով Արարչից:
Այսպես շատ տարիներ աստվածային տնօրինությամբ ս.
հայրապետի աճյունը մնում է անթեղված ապահով և մարդկանց համար անհայտ վայրում, որպեսզի այն, ինչպես գրում է ս.
Մովսես Խորենացին, նորահավատ ժողովրդի կողմից անխոհեմ պաշտամունքի առարկա չդառնա: Իսկ երբ արդեն շուրջբոլորը հաստատվել էր քրիստոնեական
վարդապետությունը, Գառնիկ անունով մի ճգնավորի երազում հայտնվում է ինքը ս.
Գրիգորը և նկարագրելով իր
նշխարների վայրը՝ պատվիրում է, որ ճգնավորը դրանք տանի Դարանաղյաց գավառի Թորդան գյուղը և հանձնի հողին: Ս. հայրապետի նշխարները մեծ պատվով ամփոփվում են Թորդանի
եկեղեցում՝ առիթ դառնալով բազում հիվանդների ու ցավագարների բժշկության:
Ս.
Վարդանանց ժամանակներում Լուսավորչի
նշխարների գլխավոր մասը փոխադրվում է Ս. Էջմիածին: Հայոց
հայրապետներն ավանդաբար կարևոր հանդիսությունների ժամանակ ս.
Գրիգորի հրաշագործ
նշխարներից մի
մասունք դուրս էին բերում՝ դրանով ներկաներին
օրհնելու համար: Առ այսօր ս.
հայրապետի աջ ձեռքի
մասունքը պահվում է
Ս. Էջմիածնի գանձատանը՝
մասունքի պահարան-
աջի մեջ, որով ամեն անգամ օրհնվում է նոր
մեռոնը: Լուսավորչի
նշխարներից որոշ մասեր այսօր սրբությամբ պահպանվում են աշխարհի տարբեր երկրներում:
Ս.
Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը ս.
հայրապետին նվիրված երեք տոներից մեկն է, որը կատարվում է
Հոգեգալստյան չորրորդ
կիրակիին նախորդող շաբաթ օրը, և որին նախորդում է համանուն շաբաթապահք: