ՄԱՂԹԱՆՔ
id0581. Մաղթել նշանակում է ոչ միայն բարին ցանկանալ, այլև՝ այն հայցել Բարձրյալից: Միմյանց բարին մաղթելով՝ մարդիկ սովորաբար արտահայտում են իրենց բարի կամեցողությունը, ինչպես նաև սրտի իղձը՝ ուղղված առ
Աստված, ինչով էլ մաղթանքը նույնանում է աղերսանքի և
աղոթքի հետ:
2. Եկեղեցական աստվածպաշտության մեջ մաղթանքներ են կոչվում
ժամերգության ընթացքում ավագ պաշտոնյայի կողմից ընթերցվող համառոտ
աղոթքները, որոնք սեղմ կերպով ներկայացնում կամ ամփոփում են
ժամերգության բաժինների հիմնական իմաստային ուղղվածությունը: