ՄԻՋԻՆՔ
id577Այս անունն է կրում
Մեծ պահքի տևողության մեջտեղի օրը՝ չորրորդ շաբաթվա չորեքշաբթին: Այս օրվանից մինչև
Ղազարոսի հարության տոնը
Խաղաղական ժամերգության «Ի Քէն հայցեմք»
շարականից հետո երգվում են «Ստեղի»՝ ծանր, հանդիսավոր ձայնեղանակով
շարականների հատվածներ, որոնք ընտրված են ըստ օրվա ձայնի և յուրաքանչյուր ձայնի հանդիպող հաջորդ օրվա հետ ավելանում են ևս մեկ տնով:
Բարեպաշտական առումով Միջինքը որոշակի ինքնահաշվետվության օր է
պահքի անցած ժամանակը գնահատելու և այն առանց թուլացնելու շարունակելու վճիռն ամրապնդելու համար: Ուստի և այս օրը յուրահատուկ հոգեբանական դադարի պահ է, ոմանց համար էլ՝
պահքն ընդհատելու, մինչև իսկ խրաճանքների դիմելու առիթ, ինչը, սակայն, հիմնված չէ
սրբազան ավանդության վրա և բնավ չի խրախուսվում
Եկեղեցու վարդապետների կողմից: