ԽԱՉՎԵՐԱՑ
id057Խաչվերացը
Հայ Եկեղեցու 5 գլխավոր՝ տաղավար տոներից մեկն է և ամենանշանակալիցը՝
Խաչի տոների մեջ: Սահմանվել է 335 թ.`
Երուսաղեմի Ս. Հարության տաճարի
նավակատիքի հաջորդ օրը, ի փառս Տիրոջ գտնված կենարար
խաչափայտի: Ի տես բոլոր հավատացյալների՝
խաչափայտը հանդիսավոր կերպով վեր բարձրացվեց (այստեղից էլ տոնի անունը՝ Խաչվերաց, այսինքն՝ խաչի վեր բարձրացում) և դրվեց
Գողգոթայի խորանում:
Խաչի վեր բարձրացումը (լուսանցապատկեր)
Երևան, ձեռ. 1502, էջ 57ա, Հայսմավուրք, 1651 թ., Կ. Պոլիս
Ծաղկող՝ Մարկոս Պատկերահան
Հետագայում այս տոնի հետ սերտորեն կապվեց 610 թ. պարսից Խոսրով թագավորի կողմից գերեվարված
խաչափայտը 629-ին
Երուսաղեմ վերադարձնելու հիշատակությունը:
Խաչվերացը տոնվում է սեպտեմբերի 14-ի մերձակա
կիրակի օրը՝ հաջորդող երկուշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերի հետ միասին, որոնք Խաչվերացի տոնախմբական յոթնյակի մասն են կազմում: