ԱՄԲԱԿՈՒՄ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VII դ. վերջ)
id560Ամբակումի և նրա ժամանակի մասին
Սուրբ Գիրքը ոչ մի տեղեկություն չի տալիս: Ամենայն հավանականությամբ նրա գիրքը գրվել է Հովակիմի թագավորության օրոք, երբ համեմատաբար խաղաղ ժամանակներ էին, բայց՝ լի տագնապով ու հակասություններով: Գիրքը սկսվում է երկրի վրա տիրող անարդարության մասին ցավագին հարցումով, որով
մարգարեն դիմում է
Աստծուն: Թեև բոլոր պատուհասները Տիրոջ արդար դատաստաններն են,
մարգարեն, սակայն, չի կարողանում հասկանալ, թե ինչու է Նա հանդուրժում, որ ամբարիշտը ոտնահարի արդարին ու հրճվի իր անազնիվ վայելքներով: Ամբակումին հուզող հարցը, լինելով համամարդկային և արմատական, պայմանավորում է մարդկության հանդեպ
Աստծո նախախնամության խորությունների բացահայտումը. այն պատասխանը, որն ի վերջո գոհացնում է
մարգարեին, պատասխան է՝ տրված ամբողջ աշխարհին. «Արդարը հավատով պիտի ապրի» [
Ամբ. 2.5]: Այս խոսքերը լուսավորում են
մարգարեի սիրտը, բացահայտում այն մեծ գաղտնիքը, որով իմաստավորվում են մարդու ստեղծումն ու գոյությունը.
հավատը մարդուն միավորում է Արարչի հետ հավիտենական կապով՝ անկախ երկրային ճակատագրից, անկախ բոլոր անցողիկ չարիքներից: Ամբակումն իր հարցի պատասխանը այնքան խոր է ընկալում, որ սկսում է երգել
աղոթելով և այդ
աղոթքում մարգարեանում է
Փրկչի գալստյան մասին՝ սքանչանալով Նրա
փառքով, որը հայտնվելու է
հավատով Նրան որդիացողներին:
Ըստ
Եկեղեցու ավանդության՝ Ամբակումի և
Միքիա մարգարեի նշխարները ս.
Թեոդոսիոս Մեծ կայսեր օրոք (306-337) հայտնաբերվել են մի
եպիսկոպոսի կողմից նրան տրված
տեսիլքի միջոցով: