ՕՍԵԵ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VIII դ. երկրորդ կես)
id554Օսեեն իր
մարգարեական ծառայությունը կատարել է Հուդայի երկրի թագավորներ Օզիայի, Հովաթամի, Աքազի և Եզեկիայի օրերին և
Իսրայելի թագավոր Հովասի որդի Հերոբովամի ժամանակ [
Օս. 1.1], այսինքն՝ մ. թ. ա. 750-ական թվականներից մինչև Սամարիայի կործանումը (Հերոբովամ II-ին հաջորդած
Իսրայելի թագավորները Օսեեի գրքում չեն հիշատակվում): Նրա ժամանակակիցներն էին
Ամոս,
Հովել,
Եսայի և
Միքիա մարգարեները:
Օսեեի ժամանակ
Իսրայելի ժողովուրդն աստիճանաբար ընկղմվում էր անառակ և աստվածուրաց կյանքի մեջ:
Աստված, ընտրելով Օսեեին իբրև կենդանի
խորհրդանիշ, հրամայում է. «Դու գնա՛ և քեզ համար մի պոռնիկ կի՛ն առ և պոռնկության որդիներ, որովհետև երկիրը չափից դուրս պիտի պոռնկանա Տիրոջ դեմ» [
Օս. 1.2]: Իր զավակներից առաջինի անունը Տիրոջ հրամանով նա դնում է Հեզրայել՝ իբրև հիշատակ Հեզրայելում բնաջնջված Աքաաբ
կռապաշտ թագավորի գերդաստանի, ինչով Տերը
խորհրդանշում էր
կռապաշտության մեջ ընկած
Իսրայելի թագավորության մոտալուտ կործանումը: Երկրորդ զավակի անունը դրվում է Չողորմած՝ ի նշան
Իսրայելից Աստծո ողորմածության վերացման: Իսկ երրորդին նա անվանում է Ոչ Իմ ժողովուրդ, քանզի
կռապաշտ սերնդի ժառանգները մերժված են կյանքի գրքից:
Օսեեն իր անձով ապրեց անհավատարիմ կնոջը համբերելու ողջ դառնությունն ու ամուսնական
սիրո պղծման տառապանքը, ինչպես Տերը՝ Իր ընտրյալ ժողովրդի դավաճանության ողբերգությունը: Նրա գրքում
Աստված խոսում է բարոյազրկվող
Իսրայելի հետ խստագույն հանդիմանություններով և կանխահայտնում է նրան սպասող անխուսափելի աղետների մասին: Միաժամանակ մենք տեսնում ենք Տիրոջ խոր կարեկցանքն ու ներողամտությունը. երկնավոր Փեսան հավատարիմ է Իր
սիրո մեջ, և բոլոր պատիժները
ապաշխարության ու
դարձի համար են: Գիրքն ավարտվում է
Աստծո և Նրա ժողովրդի հաշտության
տեսիլքով, որն իրականացավ նոր ուխտում:
Օսեեն մեռավ խաղաղությամբ և թաղվեց սեփական ագարակում: