ՏԱՍՆԵՐԿՈՒ ՓՈՔՐ ՄԱՐԳԱՐԵՆԵՐ
id553Եկեղեցում հիշատակվող
մարգարեների մեջ այս տասներկուսը (
Օսեե,
Ամոս,
Միքիա,
Հովել,
Աբդիու,
Նավում,
Ամբակում,
Հովնան,
Սոփոնիա,
Անգե,
Զաքարիա,
Մաղաքիա) առանձին խումբ են կազմում նախ՝ իբրև այսպես կոչված փոքր
մարգարեներ՝ ըստ իրենց գրած համեմատաբար փոքրածավալ մարգարեական գրքերի (ի տարբերություն ծավալուն գրքեր գրած մեծ
մարգարեների՝
Եսայու,
Երեմիայի,
Եզեկիելի և
Դանիելի), երկրորդ՝ ըստ իրենց
խորհրդանշական թվի, քանզի ինչպես որ չորս մեծ
մարգարեները նախօրինակն են չորս
ավետարանիչների, այնպես էլ սրանք՝ տասներկու
առաքյալների՝ կանխահայտնելով Միածնի գալուստը և Նրա
ավետարանի տարածումը աշխարհում
առաքյալների միջոցով:
Փոքր կոչվելով հանդերձ՝ տասներկու
մարգարեներն իրենց գրքերում ամփոփել են մեծ
խորհուրդներ, որոնք վերաբերում են թե՛
Աստծո դատաստաններին և
Իսրայելի ճակատագրին, թե՛
Փրկչի մարդեղությանն ու հեթանոսների
դարձին, թե՛
աշխարհի վախճանին և հավիտենական կյանքին: