Ս. ՎԱՂԵՐԻՈՍ, ԿԱՆԴԻՏՈՍ, ԱԿՅՈՒՂԱՍ ԵՎ ԵՎԳԻՆԵՈՍ (+IV դ. սկիզբ)
id536Լիկինիոս կայսեր (307-324) հալածանքների ժամանակ Վաղերիոսը, Կանդիտոսն ու Ակյուղասը Տրապիզոնում հայտնի էին քրիստոնեական
քարոզչությամբ և
կռապաշտության դեմ պայքարով: Խուսափելով հետապնդումներից՝ նրանք ծպտվում էին քաղաքի մոտակա լեռներից մեկում: Երբ կայսեր կողմից Լյուսիաս դատավորը եկավ Տրապիզոն, իմացավ նրանց մասին և զինվորներ առաքեց լեռը, որոնք, գտնելով նրանց, ձերբակալեցին ու բերեցին Տրապիզոն (ըստ օրթոդոքս ավանդության՝ երրորդը՝ Ակյուղասը, մի պատանի էր, որը սկզբում վախից զինվորներին ցույց է տվել Վաղերիոսի թաքստոցը, բայց հետո ինքն էլ է խոստովանել
Քրիստոսին և ձերբակալվել ու քաղաք բերվել Վաղերիանոսի ու Կանդիտոսի հետ միասին): Ո՛չ դատավորի գայթակղիչ առաջարկները, ո՛չ էլ անօրինակ խոշտանգումները չկարողացան նրանց հրաժարեցնել
հավատից: Երբ դահիճները փորձում էին նրանց այրել, նահատակները մնացին անվնաս, իսկ դահիճները դիվահարվեցին: Դատավորը նրանց դարձյալ արգելափակեց զնդանում, երբ նրան ծանուցեցին, որ գտել են նաև Եվգինեոսին, որը հայտնի էր նույն անվեհեր
քարոզչությամբ և նույնպես ծպտվում էր լեռներում: Լյուսիասին ոչ մի կերպ չի հաջողվում ընկճել նաև Եվգինեոսին, ավելին՝ նրա
աղոթքով հալածչի աչքի առաջ ցնցվում է
հեթանոսական բագինը, և ընկնելով փշվում են կուռքերը: Այդժամ դատավորը որոշում է նրան՝ երեք ձերբակալվածների հետ միասին այրել մեծ հնոցում, բայց
սրբերը Բաբելոնի երեք մանուկների պես դարձյալ անվնաս են մնում, և բոլոր ներկաները զարմացած սկսում են փառաբանել
քրիստոնյաների Աստծուն: Իսկ Լյուսիասը, որ այս ամենը վերագրում է մոգական հնարքների, խիստ այլայլված՝ հրամայում է չորս
քրիստոնյաներին դուրս հանել հնոցից և գլխատել տալով՝ ավարտում է իր առաքելությունը: