Ս. ԵՎԳԻՆԵՈՍ ԵՎ ՄԱԿԱՐԻՈՍ (+362)
id535Անտիոքի Եկեղեցու
քահանաներից էին, որոնք Հուլիանոս Ուրացողի ժամանակ (361-363) ամբաստանվեցին
հեթանոսական խրախճանքներից հրաժարվելու համար և, երբ բերվեցին կայսեր առաջ դատի, անվեհեր կերպով նրան հանդիմանեցին ուրացության համար: Դաժան խոշտանգումների ենթարկելուց հետո նրանց աքսորեցին Արաբական անապատ, որտեղ տեղաբնակներից շատերը նրանց
քարոզների և հրաշագործությունների շնորհիվ
դարձի եկան: Համատեղ
ճգնավորական կյանքից հետո սուրբ վկաներն իրենց հոգին ավանդեցին 362 թ.-ին: