SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԳՐԻԳՈՐԻՍ ՌԱԺԻԿ (+549)
id533Մանաճիհրը՝ Ռաժիկ կոչվող ցեղից, VI դ. սկզբում գաղթում է Հայաստան և բնակություն հաստատում Դվինում: Որոշ ժամանակ անց նա ինքնակամ կրոնափոխ է լինում՝ մկրտության ժամանակ ստանալով Գրիգորիս անունը: Կամենալով ամբողջովին ապրել աստվածահաճ կյանքով՝ նա հնազանդության է անցնում Դվինի շրջակայքում գտնվող վանքերից մեկում, որտեղ աչքի է ընկնում բացառիկ բարեպաշտությամբ, մեծ նվիրվածությամբ ու բարեհոգությամբ, սրտացավությամբ և բոլորին ծառայելու պատրաստակամությամբ: Շուտով նրա համբավն այնքան է տարածվում, որ ոմանք վանքը կոչում են նրա անունով՝ Գրիգորիս Ռաժիկի վանք:
548 թ.-ին Հայաստանի մարզպան է նշանակվում ազգությամբ պարսիկ Դենշապուհը, որը սկսում է զրադաշտություն տարածել Հայաստանում: Լսելով Գրիգորիսի մասին և իմանալով, որ նա ծագումով պարսիկ է, մարզպանը հատուկ նախանձախնդրությամբ որոշում է նրան վերադարձնել նախկին կրոնին: Սակայն Գրիգորիսը չի նահանջում ո՛չ իր ազգակցի հորդորների, ո՛չ սպառնալիքների, ո՛չ էլ սոսկալի տանջանքների առաջ և ի վերջո գլխատվում է՝ զվարթ հոգով ընդունելով իր մարտիրոսության պսակը:
 
sacredtradition.am