ԱՍՏԾՈ ԳԱՌ
id051Դեռևս
Եսայի մարգարեն, կանխահայտնելով
Քրիստոսի չարչարանքները, Նրան համեմատում է
զոհաբերման տարվող գառան հետ՝ ցույց տալով Նրա անսահման
խոնարհությունը և հեզությունը: Ս.
Հովհաննես Մկրտիչը, տեսնելով
Աստծո Որդուն, բացականչեց. «Ահա՛ Աստծո Գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը» [
Հովհ. 1.29]:
Քրիստոսին Աստծո Գառ կոչելը
խորհրդանշում է Նրա
զոհաբերությունը մարդկության
մեղքերի համար: Այս
խորհրդով էլ ս.
Հովհաննես ավետարանչի նշանավոր
տեսիլքում Աստծո Որդին բազմիցս ներկայացված է գառան կերպարանքով:
Աստծո Գառը (լուսանցապատկեր)
Երևան, ձեռ. 982, էջ 198ա, Ճաշոց, 1460 թ., Արծկե
Ծաղկող՝ Մինաս