ՕՁՈՒՆԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
id505Գտնվում է Լոռու մարզի Օձուն գյուղի կենտրոնում: VI դ. գմբեթավոր բազիլիկ է՝ 3 կողմից եզերված կամարաշարով: Արևելյան ճակատին
Քրիստոսի պատկերաքանդակն է՝ «Ես եմ լույսն աշխարհի» մակագրությամբ:
Եկեղեցու հյուսիսարևելյան կողմում կանգնեցված է VI դ. եռամույթ կամարակապ հուշակոթող, որի զույգ կամարների տակ տեղադրված են V դ. քառակող, արևելյան և արևմտյան կողմերից պատկերաքանդակներ կրող սյուներ: Արևմտյան կողմի պատկերաքանդակները պարունակում են քրիստոնեական
վարդապետությանը, իսկ արևելյան կողմինը՝ Հայաստանում քրիստոնեության տարածմանը վերաբերող դրվագներ:
Օձունի Ս. Աստվածածին եկեղեցին արևմուտքից
Լուսանկար՝ Տաթևիկ Մելքոնյանի