ԱՍԱ
id050Այսպես է կոչվում թեմակալ կամ տեղապահ
եպիսկոպոսների և
նվիրապետական աթոռների գահակալների (
պատրիարք,
կաթողիկոս) այն ձեռնափայտը, որը, ի տարբերություն
գավազանի, ունի ավելի պարզ հարդարանք և գործածվում է ոչ թե
ծեսի ժամանակ, այլ պաշտոնական և հանդիսավոր առիթներով՝ իբրև իշխանության նշան:
Պատրիարքի և
կաթողիկոսի ասաներն ավելի բարձր են և սովորաբար հասնում են մինչև նրանց ուսերը:
Եպիսկոպոսական ասա
XIX դ., Էջմիածին: Ս. Էջմիածնի գանձատուն