ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
id047Առաքելություն կատարել նշանակում է իրականացնել առաքողի, այսինքն՝ ուղարկողի հանձնարարությունը: Այն կատարվում է կամավոր հնազանդությամբ:
Սուրբ Գրքում աստվածային առաքելության բազմաթիվ օրինակներ կան: Երբեմն
Աստված Իր
մարգարեներին առաքում էր որևէ տեղ կամ որևէ մարդու մոտ՝ հանդիմանելու նրան կամ բացահայտելու կարևոր իրողություններ: Երբեմն էլ մարդկանց մոտ էր առաքում Իր
հրեշտակներին՝ կարևոր պատգամներ հաղորդելու նրանց, ինչպիսին էր, օրինակ,
Գաբրիել հրեշտակի առաքումը ս.
Մարիամ Աստվածածնի մոտ: Ինքը Հայր
Աստված աշխարհ առաքեց Իր Որդուն մեր
փրկության համար: Վերջապես՝
Քրիստոս Իր աշակերտներին առաքեց աշխարհի բոլոր ծագերը՝ ավետարանելու:
Սրանք բոլորը հոգևոր առաքելություններ են, որոնցով
Աստված տնօրինել է մարդկության
փրկությունը: