ՎԿԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՆ
id467Երբ
Մովսես մարգարեն Սինա լեռան վրա էր,
Աստված տեսիլքով ցույց տվեց նրան, թե ինչպիսին պետք է լինի Իր սրբարանը, որը և
Մովսեսը ճշգրտությամբ կառուցեց՝ այն անվանելով վկայության խորան կամ վրան [տե՛ս
Ել. 35.1-21,
40.1-32]:
Այն տեղակայվում էր մեծ բակի մեջ, որը սահմանազատվում էր վարագույրով: Վրանի մուտքի դիմաց դրվում էին ողջակեզի
սեղանը և լվացման ավազանը: Իսկ վրանը ներսից վարագույրով բաժանվում էր երկու մասի. առաջին մասը կոչվում էր
սրբություն, իսկ երկրորդը՝
սրբություն սրբոց:
Սրբությունում տեղադրվում էին առաջավորության հացի
սեղանը, յոթաստեղնյան
աշտանակը և
խունկ ծխելու
սեղանը, իսկ
սրբություն սրբոցում՝
ուխտի տապանակը:
Վկայության խորանի վերակազմության մանրակերտը
Վկայության խորանի բակ կարող էր մտնել յուրաքանչյուր
իսրայելացի՝ կենդանիներ բերելով
զոհաբերության համար:
Սրբություն մտնում էին միայն
քահանաները ավազանում լվացվելուց հետո՝ առավոտյան և երեկոյան դեպի
սրբություն սրբոց խնկարկելու համար, ինչպես նաև՝ առաջավորության
սեղանի վրա մատուցելու
Իսրայելի 12 ցեղերը
խորհրդանշող 12 թարմ հացերը, ինչը կատարվում էր ամեն շաբաթ: Իսկ
սրբություն սրբոց մտնում էր միայն
քահանայապետը տարին մեկ անգամ՝
զոհաբերության արյուն մատուցելու իր և ժողովրդի
մեղքերի դիմաց:
Այս ամենը նաև
խորհրդանիշն էր նոր
ուխտի:
Ողջակեզի
սեղանը և նրա վրա մատուցվող զոհը նախօրինակն էր
Քրիստոսի խաչելության, որով Նա
քավեց մեր
մեղքերը, իսկ ավազանը
խորհրդանիշն էր Նրա կողմից հաստատված
Եկեղեցու խորհուրդների, որոնց միջոցով մուտք ենք գործում
Եկեղեցի և շարունակ սրբագործվում:
Սրբությունում գտնվող
աշտանակի լույսը խորհրդանշում էր
Սուրբ Հոգու շնորհը, որով
Աստված լուսավորում է մեզ. առաջավորության
սեղանը՝ ողջ հավատացյալ ժողովրդին պահպանող աստվածային
նախախնամությունը. իսկ
խնկարկությունը սրբություն սրբոցի առջև՝ հավատացյալների մինչև
երկինք հասնող
աղոթքը և
օրհնությունը:
Վերջապես՝
սրբություն սրբոցը՝
ուխտի տապանակով,
խորհրդանիշն էր բուն
երկնքի, ուր մտավ մեծ
Քահանայապետը՝
Քրիստոս՝ Իր արյամբ մեզ համար հավիտենական
փրկություն ապահովելով: