ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (XIV-XV դդ.)
id046Առաքել Սյունեցին
Հայ Եկեղեցու նշանավոր
վարդապետներից է. նա ս.
Գրիգոր Տաթևացու քրոջորդին է և աշակերտը:
Տաթևի համալսարանում ստանալով ժամանակի ամենաբարձր կրթությունը՝ Սյունեցին հետագայում դասավանդել է այնտեղ և որպես ուսուցչապետ փոխարինել իր քեռուն: Նա ունի մեծ գրական-
վարդապետական վաստակ, որը տակավին ամբողջապես ուսումնասիրված չէ: Գրել է
աղոթքներ ու ներբողներ, տոնախոսական ճառեր, փիլիսոփայական,
դավանաբանական և քերականական աշխատություններ, ուսուցողական բանաստեղծություններ ու պոեմներ:
Ուշագրավ է Սյունեցու «
Ադամգիրք» կոչվող յուրօրինակ չափածո երկը՝ գրված պարզ և ժողովրդին մատչելի լեզվով, որտեղ նա մեկնաբանել է աշխարհի և նախամարդու ստեղծման պատմությունը,
վարդապետել չարի,
ադամական մեղքի և նրա հետևանքների՝
մահվան,
ահեղ դատաստանի ու
դժոխքի, ինչպես նաև
Քրիստոսի՝ Նոր
Ադամի փրկագործության մասին: