ՎԱԿԱՍ
id455Հնում
սաղավարտները ետևի մասից դեպի ուսերն իջնող կտավ են ունեցել, որի ստորին եզրն ավելի զարդարուն էր՝
սաղավարտի զարդերի նմանությամբ: Հետագայում այն դարձավ ինքնուրույն մաս: Տարածվելու փոխարեն կանգուն հենվեց
պատարագչի ուսերին՝ պարուրելով նրա թիկունքը և կատարելով
շուրջառի օձիքի դեր: Այն կոչվեց վակաս:
Վակասը և
սաղավարտը պատրաստվում են միևնույն նյութից և կրում են համանման զարդեր: Վակասի վրա սովորաբար պատկերվում է
Քրիստոս Իր 12
առաքյալների հետ:
Վակաս՝ Քրիստոսի և առաքյալների սրբապատկերներով
1669 թ., Արդվին: Ս. Էջմիածնի գանձատուն