Ս. ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐ (+363)
id435Հուլիանոս Ուրացողի թագավորության (361-363) սկզբում կապադովկացի հռչակավոր զորավար Սարգիսին
տեսիլքով հայտնվեց, որ իրեն
նահատակություն է սպասում: Ուրախությամբ հնազանդվելով իր Տիրոջ ձայնին՝ Սարգիսն ամեն ինչ նվիրեց աղքատներին և որդու՝ Մարտիրոսի հետ հեռացավ հայրենիքից:
Որոշ ժամանակ Հայաստանում մնալուց հետո նա գնաց Պարսկաստան, որտեղ նշանակվեց պարսից բանակի զորավար: Իր անօրինակ քաջությամբ Սարգիսը հաղթեց բազմաթիվ պատերազմներում և կարողացավ
դարձի բերել շատ զինվորների: Այդ ամենից զայրանալով՝ պարսից արքան կամեցավ բռնությամբ հեթանոս դարձնել նրան: Սակայն ոչ մի տանջանք չսասանեց սրբի
հավատը, և նա
նահատակվեց: Նրա և իր որդու հետ սպանվեցին նաև
քրիստոնյա դարձած 14 պարսիկ զինվորներ:
Ս. Սարգիս զորավար
Երևան, ձեռ. 7478, էջ 51ա, Հայսմավուրք, XIII դ.
Ծաղկող՝ Թորոս