ՍԱՏԱՆԱ
id434Եբրայերեն նշանակում է հակառակորդ, չարախոս, բանսարկու:
Սուրբ Գրքում այս անունով ներկայացված է նաև
չարիքի սկզբնահայրը և
դևերի պարագլուխը:
Սատանան մեկն էր
Աստծո հրեշտակներից, որը, օժտված լինելով ավելի մեծ
փառքով, քան մյուսները, հպարտացավ ու կամեցավ լինել
աստված՝ ողջ արարչության միակ տիրակալը: Նա ցանկացավ ոչ թե մյուս
հրեշտակների հետ
փառաբանել Աստծուն, այլ՝ ինքը փառավորվել ամենքից: Այդ ամբարտավան ցանկությունը նրան անմիջապես զրկեց աստվածային
շնորհից: Կամենալով գոյություն ունենալ առանց իր Արարչի և Նրան պաշտելու՝ սատանան զրկվեց գոյության աղբյուրից, և նրա միակ նպատակը դարձավ իր հետ կործանել նաև ողջ արարչությունը:
Հետևելով սատանային՝ ընկան նաև բազմաթիվ այլ
հրեշտակներ՝ դառնալով
դևեր՝ նրա արբանյակներն ու չար կամարարները: Սատանան դարձավ նաև
Ադամի ու Եվայի անկման նախապատճառը: Նա մարդկությանը մոլորեցրեց
կռապաշտությամբ և հեթանոսական ուսմունքներով, անօրինությամբ ու չարագործությամբ:
Սատանան և չարի իշխանությունը
XIII դ. խճանկար, Ֆլորենցիա
Սակայն
Աստված հանդուրժեց այդ ամենը, որպեսզի մարդը, ճաշակելով
ադամական մեղքի արժանի պատուհասը, խորապես ատի
չարիքը, կամովին փնտրի բարին և դիմի Իրեն՝ բարության Սկզբնաղբյուրին: Վերջապես, գալով աշխարհ,
Աստծո Որդին քանդեց
չարի իշխանությունը: Եվ սատանան դադարեց իշխել նրանց վրա, ովքեր
հավատով և
մկրտությամբ որդեգրվեցին
Քրիստոսին:
Այնուհանդերձ, մինչև
ահեղ դատաստանը՝ մինչև իր վերջնական կործանումը, սատանան շարունակելու է իր պայքարը բարու դեմ՝ հնարավորին չափ շատերին
կորստյան մատնելու համար: Նա այժմ ամեն կերպ ձգտում է մարդկանց ետ պահել
դարձից, հեռացնել
Աստծուց և մատնել
մեղքերի:
Սակայն ճշմարիտ
քրիստոնյայի համար սատանան ընդամենը փորձիչ է, որի բոլոր սադրանքներն առիթ են առավել զորանալու և պայծառանալու համար: Քանզի
փորձության մեջ ապավինելով
Քրիստոսին և Նրա օգնությամբ հաղթահարելով
չարին՝ մարդը պսակվում է
շնորհներով: Ուստի սատանան այժմ իշխանություն ունի միայն նրանց վրա, ովքեր, թողնելով
Քրիստոսի լույսը, ընթանում են խավարի մեջ: