Ս. ՍԱՆԴՈՒԽՏ (+46)
id433Հայոց Սանատրուկ արքայի դուստրը՝ Սանդուխտը, աշակերտելով ս.
Թադեոս առաքյալին, ընդունեց քրիստոնեությունը և հորից գաղտնի
մկրտվեց: Այդ իմանալով՝ զայրացած թագավորն ամեն միջոց գործադրեց, որ դուստրն ուրանա իր
հավատը, բայց ի վերջո տեսնելով, որ նա անդրդվելի է, հրամայեց սպանել նրան:
Ս. Սանդուխտը դարձավ առաջին հայ
մարտիրոսուհին:
Նրա գերեզմանը դարեր շարունակ հայ քրիստոնյաների ուխտավայր է եղել, որտեղ կառուցված Ս. Սանդուխտ
եկեղեցու շուրջ հետագայում հիմնադրվել է հռչակավոր
Նարեկավանքը: