ՍԱՆԱՀԻՆԻ ՎԱՆՔ
id432Գտնվում է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի հյուսիսային կողմում՝ անտառապատ լեռան լանջին: Հիմնադրել է Աշոտ Ողորմած թագավորը 966 թ.: Գլխավոր՝ Ս. Ամենափրկիչ, ներքուստ խաչաձև, 4
ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն
եկեղեցին կառուցվել է 957-966 թթ. (գավիթը՝ 1181 թ., ճարտարապետ՝ Ժամհայր): Դեպի հյուսիս նույնատիպ Ս. Աստվածածին
եկեղեցին է (X դ.), հորինվածքով եզակի՝ եռանավ բազիլիկ գավիթը (1211 թ.), որին կից է հայկական միջնադարյան աշխարհիկ ճարտարապետության բացառիկ նմուշ Մագիստրոսի ճեմարանը (XI դ.): Ս. Աստվածածին
եկեղեցու հյուսիսային պատին կից է
վանքի եռահարկ
զանգակատունը (XIII դ.): Համալիրի հյուսիսարևելյան անկյունում գրատան շենքն է՝ կառուցված Հրանուշ թագուհու կողմից (1063 թ.): Նրան կից է արտաքուստ շրջանաձև, քառախորան Ս. Գրիգոր կենտրոնագմբեթ
եկեղեցին (X դ.): Համալիրի արևելյան կողմում երկխորան Ս. Հարություն
եկեղեցին է (XIII դ.), նրա կողքին՝ վանահայր Գրիգոր Տուտեորդու
խաչքար-մահարձանը (1184 թ.):
Սանահինի
վանքում X-XI դդ. գործել է համալսարան, որին կից եղել է նշանավոր գրադարանը:
Սանահինի վանքի ընդհանուր տեսքը հարավ-արևելքից