ԱՊՐԱԿՈՒՆԻՍԻ Ս. ԿԱՐԱՊԵՏ ՎԱՆՔ
id043Գտնվում է Պատմական Հայաստանի Սյունյաց նահանգի Երնջակ գավառի համանուն գետի աջ ափին՝ Ապրակունիս գյուղի մոտ, սարավանդի վրա: Հիմնադրվել է 1381 թ.: Այստեղ գործել է ս.
Հովհան Որոտնեցին, որը եղել է Ապրակունիսի բարձրագույն դպրոցի առաջին րաբունապետը:
Մահից հետո 1386-ին նրան փոխարինել է ս.
Գրիգոր Տաթևացին, որը և ավարտել է
վանքի շինարարությունը: XV-XVI դդ.
վանքը և դպրոցը անկում են ապրել. արդեն խարխլված Ս. Կարապետ
եկեղեցու տեղում 1655 թ. կառուցվել է նորը՝ քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածքով:
Ապրակունիսի Ս. Կարապետ եկեղեցին հարավից՝ Օձասարի ֆոնի վրա
Լուսանկար՝ Վարդան Առուստամյանի
1664-1666 թթ. արևմուտքից նրան կցվել է եռակամար գավիթ-սրահ (այժմ՝ ավերակ), իսկ 1714-ին հյուսիսից՝ Ս. Ստեփանոս մատուռը, որի տանիքին կառուցվել է երկհարկ
զանգակատուն: 1740 թ. Ս. Կարապետ
եկեղեցու ներսը զարդարվել է
որմնանկարներով (նկարիչներ՝ Հարություն և Հակոբ Հովնաթանյաններ):
XX դ. 90-ական թթ. կեսերին վանքն ավերվել է ադրբեջանցիների կողմից: