SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՋԱՀ
id420Եկեղեցու բազմաճյուղ աշտանակները կոչվում են ջահեր: Դրանք պատրաստվում են որոշակի տեղում դրվելու համար և ունեն պատվանդան: Այժմ ջահ են կոչվում եկեղեցիների առաստաղից կամ կամարի երկաթներից կախված աշտանակները, որոնք նաև զարդարում են տաճարը:
Այդ ջահերը սովորաբար ունենում են մեծ շրջանի տեսք՝ կրելով բազմաթիվ լապտերներ: Այդ շրջանը խորհրդանշում է երկնքի հաստատությունը, իսկ լապտերները՝ աստղերը, ինչպես նաև արդարների և անթիվ հրեշտակների մշտալույս պայծառությունը իմանալի երկնքում, որոնց բարեխոսությամբ մենք լուսավորվում և զվարթանում ենք եկեղեցում:

Ջահ
Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի

 
sacredtradition.am