Ս. ՊՈՂՈՍ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ (III-IV դդ.)
id417Պողոս
Անապատականը, լինելով հարուստ ծնողների միակ ժառանգը, կրթված էր հունական ու եգիպտական
իմաստությամբ և մեծ
սեր ուներ առ
Աստված:
Քրիստոնյաների դեմ ծավալված հալածանքներից խուսափելու համար 16 տարեկանում նա հեռացավ անապատ և բնակվելով մի քարայրում՝ այլևս չվերադարձավ
աշխարհ: Նա փնտրում էր միայն
Աստծուն, և նրա
ճգնությամբ լի կյանքն ամբողջովին անհայտ կմնար մարդկությանը, եթե Տիրոջ առաջնորդությամբ այդ վայրերի մյուս հռչակավոր
ճգնավորը՝ ս.
Անտոն Անապատականը, չգտներ 113-ամյա Պողոսին նրա
մահից առաջ:
Ս. Պողոս Անապատական
Երուսաղեմ, ձեռ. 285, էջ 669ա, Հարանց վարք, 1430 թ., Կաֆա (Ղրիմ)
Սրբի մարմինը հողին հանձնելիս ս. Անտոնին օգնում էին երկու ամեհի առյուծներ, որոնք բարձրաձայն ոռնում էին՝ այդպես արտահայտելով իրենց վիշտը: