ԱՇՏԱՆԱԿ
id041Աշտանակը մեզ ծանոթ է մոմակալ անվանումով:
Եկեղեցում այն ուրիշ անուններ էլ ունի՝ ճրագակալ, ջահակալ: Նրա վրա են դրվում վառվող
մոմերը: Սովորաբար
եկեղեցու բեմի երկու կողմերում տեղադրվում են մեծ աշտանակներ, որոնք ոչ միայն լուսավորելու համար են, այլև
խորհրդանշում են
Քրիստոսի լուսեղեն
խաչը՝ նրա վրայից մեզ լուսավորող
Սուրբ Հոգու պարգևներով:
Աշտանակ
1872 թ.: Ս. Էջմիածնի գանձատուն
Աշտանակները լինում են թե փայտից և թե մետաղներից: Գոյություն ունեն բազմաստեղնյան աշտանակներ՝ մեկ բնի վրա երկու և ավելի թևերով՝ համապատասխան թվով
մոմերի համար: