id004Այս բառն ասորական ծագում ունի. նշանակում է չամուսնացած, մենակյաց, վանական: Ներկայումս Հայ Եկեղեցում այս բառը հիմնականում կիրառվում է կուսակրոնքահանայի նկատմամբ: Ի տարբերություն ամուսնացյալ քահանայի՝ աբեղան ձեռնադրության օրը հատուկ կուսակրոնությանուխտով հրաժարվում է ամուսնությունից և աշխարհիկ կյանքից՝ իրեն ամբողջովին նվիրելով հոգևոր ծառայության: Աբեղաներն ապրում են վանքերում և վեղար են կրում՝ ի նշան իրենց ուխտի և հոգևոր աստիճանի: