ՈՒՏԻՔ
id397Այսպես են կոչվում
պահքից ազատ օրերը, որոնց ընթացքում սննդի նկատմամբ որևէ սահմանափակում չկա:
Եթե
պահքը հաստատված է հոգևոր սգի և
ապաշխարության համար, ապա ուտիքն արտահայտում է
քրիստոնյայի ուրախությունը: Սակայն պետք է զգուշանալ, որ այն չդառնա խրախճանքի ու որկրամոլության առիթ, այլ լինի հոգևոր զվարթությամբ Տիրոջը
փառաբանելու և
ապաշխարության պտուղները վայելելու շրջան: