ՈՐՈՏՆԱՎԱՆՔ
id393Գտնվում է Սյունիքի մարզի Վաղատին գյուղից հարավ-արևելք՝ Որոտան գետի կիրճի եզրին: Վանքի հնագույն՝ Ս. Գրիգոր միանավ
եկեղեցին, որը վաղ միջնադարում եղել է նշանավոր ուխտատեղի, հիմնադրել է ս.
Գրիգոր Լուսավորիչը: Եկեղեցուց հյուսիս-արևելք 1000 թ. Սյունյաց Սմբատ թագավորի հրամանով կառուցվել են Ս. Ստեփանոս Նախավկա միանավ, հարավից՝ սյունասրահով
եկեղեցին (նորոգվել է XIII դ. 70-ական թթ.), նրա գավիթը, տնտեսական շինությունները: 1006 թ. կառուցվել է կենտրոնագմբեթ, եռախորան Ս. Կարապետ
եկեղեցին (գմբեթը վերակառուցվել է 1438 թ.) և կամարակապ գավիթ-սրահը:
Որոտնավանքի ընդհանուր տեսքը հարավ-արևմուտքից
Լուսանկար՝ Տաթևիկ Մելքոնյանի
1340-ական թթ. Գլաձորի համալսարանից այստեղ է տեղափոխվել ս.
Հովհան Որոտնեցին: XIV դ. 80-ական թթ. Որոտնավանքում գործել է ս.
Գրիգոր Տաթևացին: Վանքը գործել է մինչև XX դ. սկիզբը: 1931-ի երկրաշաժից ավերվելուց հետո այն մասամբ վերականգնվել է XX դ. վերջին: