ՈՂՋԱԽՈՀՈՒԹՅՈՒՆ
id388Ողջախոհությունը 4 մարդաբանական
առաքինություններից մեկն է: Ի հակադրություն բղջախոհության
մահացու մեղքի՝ այն զարդարում է մարդուն պարկեշտ ու վսեմ վարքով: Ողջախոհությամբ մարդը սանձում է իր ստորակարգ մարմնավոր հակումները, անպատկառ երևակայությունն ու պիղծ
խորհուրդները, ձգտում բոլորին նայել մաքուր և լուսավոր հայացքով:
Բոլոր մյուս
առաքինությունների պես ողջախոհությունը ևս ձեռք է բերվում աստվածային
շնորհի օժանդակությամբ և անձնական
ճգնություններով՝
աղոթքով,
պահքով,
երկրպագություններով:
Ինչպես ասում են ս.
վարդապետները, երբ մարդը չի ձգտում ողջախոհ լինել, նա նմանվում է անբան կենդանիների՝ թույլ տալով, որ իր սրտում տիրեն աստվածամարտ ու մարդատյաց
դևերը, որոնք ոչնչից այնքան չեն հրճվում, որքան մարդուն անպարկեշտ ու անառակ արարքների մեջ գցելուց:
Ողջախոհությունն արհամարհող
քրիստոնյան մշտապես խոցվում է
աշխարհի անմաքուր հրապույրներով, կորցնում
շնորհն ու իր
առաքինությունների պտուղները և հաճախ գայթակղության առիթ լինում ուրիշների համար: Մինչդեռ նա, ով ձգտում է անպայման ձեռք բերել այս
առաքինությունը, օրեցօր պայծառանում է մտքով ու զվարթանում սրտով, առավելանում
շնորհներով և լուսավորում մերձավորներին: