ՇՈՒՐՋԱՌ
id385Շուրջառն առանց թևքերի, կիսաշրջանաձև ճաճանչափայլ զգեստ է, որ գցվում է
քահանայի ուսերին և ճարմանդով ամրացվում կրծքի վրա: Այն
քահանայի գլխավոր հանդերձն է: Ծածկում է նրա ամբողջ մարմինը՝ տարածվելով մինչև գետին՝
խորհրդանշելով քահանայի վրա ի վերուստ իջնող և պարուրող
շնորհն ու զորությունը, որը պահպանում և աջակցում է նրան խորհրդակատարության ժամանակ:
Շուրջառ
XVIII դ. վերջ, Վենետիկ: Ս. Էջմիածնի գանձատուն
Ամուսնացյալ
քահանաների,
կուսակրոն քահանաների և
եպիսկոպոսների շուրջառները տարբերվում են իրենց գույներով, ճոխությամբ ու փայլով՝ ըստ յուրաքանչյուր հոգևորականի
նվիրապետական աստիճանի և դիրքի: