ՇԱՐԱԿԱՆ
id378Շարականը հոգևոր երգ է,
օրհներգություն, որ կատարվում է
ծեսի ժամանակ:
Յուրաքանչյուր տոնի առթիվ ստեղծվել է հատուկ հոգևոր երգ կամ երգերի շարք, որից էլ ծագում է «շարական» անունը: Այս բառը ստուգաբանվում է նաև որպես թանկագին քարերի՝ ակների շար՝ շար-ական:
Առաջին շարականները հեղինակել են ս.
Սահակ Պարթևը, ս.
Մեսրոպ Մաշտոցը և նրանց ամենաարժանավոր աշակերտը՝ ս.
Մովսես Խորենացին: Սկզբնավորվելով V դ.՝ մեր դպրության հետ, շարականները ճոխացվել ու զարգացել են, և մինչև XV դ., շուրջ 1 հազարամյակ, մեր շարականագիր հայրերի կողմից ստեղծվել և
կանոնացվել է շուրջ 1000 շարական: