ԵԿԵՂԵՑՈՒ ՆՎԻՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
id375Այսպես է կոչվում
Եկեղեցու պաշտոնյաների նվիրական, այսինքն՝ սրբազան իշխանությունը, որը շնորհվում է ի վերուստ՝
ձեռնադրության և
օծման միջոցով:
Վաղ
Եկեղեցու նվիրապետությունը հիմնականում ունեցել է երեք աստիճան՝
սարկավագություն,
քահանայություն և
եպիսկոպոսություն: Ժամանակի ընթացքում նվիրապետական աստիճանները շատացել են, և ձևավորվել է առավել բարդ աստիճանակարգության:
Հայ Եկեղեցու նվիրապետությունը,
հրեշտակների 9 դասերի նմանությամբ, ունի 9 աստիճան՝ դռնապանություն, ընթերցողություն, երդմնեցուցչություն, ջահընկալություն, կիսասարկավագություն,
սարկավագություն,
քահանայություն,
եպիսկոպոսություն,
կաթողիկոսություն: Սակայն այսօր այս դասակարգումը փաստորեն պայմանական բնույթ է կրում, քանի որ առաջին 4 աստիճանները տրվում են միանգամից՝ ի դեմս
դպիրի, իսկ հաջորդ՝ կիսասարկավագության և
սարկավագության աստիճանները շնորհվում են գրեթե միաժամանակ: Փոխարենը առաջացել է
ուրարակրի աստիճանը, որով
դպիրի դերը մոտենում է
սարկավագին: Իսկ բարձր հոգևոր դասերում զանազանվում են առավել գերակա տիտղոսակիրներ՝ ըստ վարչական պատասխանատվության կամ վաստակի, ինչպիսիք են ավագ
քահանան և արքեպիսկոպոսը, որոնք նվիրապետական աստիճաններ չեն, սակայն կարևոր գործառույթներ ունեն
Եկեղեցու կյանքում:
Հայ Եկեղեցու նվիրապետության բարձրագույն աստիճանը եպիսկոպոսապետն է կամ
կաթողիկոսը: Եպիսկոպոսապետի կամ
հայրապետի դեր են կատարում նաև
պատրիարքները՝ իբրև տվյալ աթոռի նվիրապետներ, սակայն
պատրիարքությունը նվիրապետական աստիճան չի համարվում:
Ըստ հոգևոր կոչման՝
քահանաների մեջ առավել պատվավոր դիրք են գրավում կուսակրոն
քահանաները՝
աբեղաները, իսկ վերջիններիս մեջ՝
վարդապետները:
Եկեղեցու նվիրապետական համակարգը ներկայացնում է հոգևոր սպասավորության ամբողջությունը, որն ապահովում է
շնորհի փոխանցումը ժողովրդին և նրա հաղորդակցությունը
երկնային բարիքների հետ: