SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՆԵՍՏՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
id363Նեստորը 428-431 թթ. Կոստանդնուպոլսի արքեպիսկոպոսն էր: Նա մեծ ազդեցություն ուներ ժամանակակիցների վրա իր ճարտասանությամբ, որի շնորհիվ էլ նրա մոլորական ուսմունքը մեծ տարածում գտավ: Նրա հետևորդները մինչև օրս էլ կոչվում են նեստորականներ:
Ըստ այս աղանդի՝ Հիսուս Քրիստոսի մեջ մարդը և Աստված առանձին և ինքնուրույն դեմքեր են՝ երկու տարբեր բնությամբ, և միացած են միայն կամքի ու զորության գործակցությամբ: Այդ գործակցության ընթացքում է, իբր, Քրիստոսի մարդկային դեմքը զարգանալով հասնում Աստվածության հետ կատարյալ միավորության, որի գագաթնակետն է Նրա խաչելությանը հաջորդող հարությունը: Ուստի մինչ այդ Նա համեմատաբար անկատար էր: Այս պատճառով Նեստորը ս. Կույս Մարիամին ոչ թե Աստվածածին էր անվանում, այլ Քրիստոսածին:
Այս ընկալումն աղճատում էր Քրիստոսի մարդեղության խորհուրդը, այդ պատճառով դատապարտվեց երրորդ տիեզերական ժողովի կողմից:
 
sacredtradition.am