SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՄՈՒՂՆՈՒ Ս. ԳԵՎՈՐԳ ՎԱՆՔ
id353Գտնվում է Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի հարավում: XIII դ. այն հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը՝ այստեղ տեղափոխելով ս. Գևորգ զորավարի մասունքները: Վանքի Ս. Գևորգ եկեղեցին կառուցել է վանահայր Հովհաննես վարդապետը 1664-1669 թթ. (ճարտարապետներ՝ Սահակ Հիզանեցի, Մուրադ): Եկեղեցին, որը քառամույթ գմբեթավոր բազիլիկ է, ուշ միջնադարի հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է և աչքի է ընկնում նրբաճաշակ, ճոխ հարդարանքով: Ս. Գևորգին արևմուտքից կից է եռակամար սրահը՝ զուգակցված զանգակատան հետ:

Մուղնու Ս. Գևորգ եկեղեցու հյուսիսային ճակատը
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի

 
sacredtradition.am