id350Ինչո՞ւ ենք եկեղեցում մոմ վառում:
Այս գեղեցիկ սովորույթը սերում է առաջին քրիստոնյաներից, որոնք մոմերով լուսավորում էին իրենց ստորգետնյա բնակավայրերը՝ կատակոմբները: Եվ քանի որ նրանց կյանքը հարատև աղոթք էր, մշտավառ մոմերը նրանց աստվածպաշտության անբաժան մասն էին կազմում, մանավանդ որ լուսավորում էին կատակոմբների պատերին նկարված սրբապատկերները:
Երբ Եկեղեցին դուրս եկավ ընդհատակից, նրա հետ, իբրև աստվածպաշտության մասնիկ, ջահերով ու կանթեղներով լուսավորված տաճարները մուտք գործեց նաև մոմը՝ դառնալով քրիստոնյայի լուսավոր հավատի, ջերմ սիրո և աղոթքիխորհրդանիշը:
Մոմը դարձավ հավատացյալի մշտական նվիրատվության առարկան՝ ոչ միայն նպաստելով եկեղեցու նյութական բարեկարգությանը, այլև այնտեղ ստեղծելով խորհրդավոր և տպավորիչ տեսարան. սրբապատկերների առջև վառվող բազմաթիվ մոմերը կարծես Աստծո առջև կանգնած հավատացյալների հոգիները լինեն, որոնք վառվում են աստվածային սիրով՝ մոմի բոցի պես միշտ դեպի վեր ձգտելով լուսավոր խորհուրդներով: