ԱՆԻԻ ՏԻԳՐԱՆ ՀՈՆԵՆՑԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ
id034Կառուցել է Անիի մեծահարուստ Տիգրան Հոնենցը 1215 թ. Ախուրյան գետի կիրճի լանջին, գմբեթավոր դահլիճի հորինվածքով: Չափազանց հարուստ է թե՛ արտաքին, թե՛ ներքին հարդարանքով: Նրբահյուս զարդամոտիվներ կրող դեկորատիվ սյունակամարները պարուրում են ինչպես
եկեղեցու ճակատները, այնպես էլ բարձրաձիգ գմբեթը: Իսկ ներսից գավիթն ու աղոթասրահը ամբողջովին պատված են բարձրարվեստ
որմնանկարներով, որոնց մեջ մեծ տեղ է զբաղեցնում ս.
Գրիգոր Լուսավորչի կյանքի կարևորագույն դրվագները ներկայացնող պատկերաշարը:
Անիի Տիգրան Հոնենցի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հյուսիսից
Լուսանկար՝ Զավեն Սարգսյանի