ՄԱՐՄԱՇԵՆԻ ՎԱՆՔ
id339Գտնվում է Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղից հարավ-արևմուտք՝ Ախուրյան գետի ձախ ափին: Գլխավոր՝ գմբեթավոր դահլիճի հորինվածքով
Կաթողիկե եկեղեցին զարդարված է կամարաշարով և ունի հովհարաձև վեղարով գմբեթ: Կառուցել է իշխան Վահրամ Պահլավունին 988-1029 թթ.: Այն Անիի ճարտարապետական դպրոցի լավագույն հուշարձաններից է: Հյուսիսում գտնվում է XI դ. կիսավեր մի
եկեղեցի, որն իր ճարտարապետությամբ
Կաթողիկեի կրկնությունն է, իսկ հարավում կանգուն է XII-XIII դդ. գմբեթավոր
եկեղեցին:
Կաթողիկեին արևմուտքից կից է գավիթը (XIII դ.), որից միայն հիմքերն են մնացել: Գավթից հարավ-արևմուտք 1956 թ. պեղումներից բացվել է համալիրի չորրորդ՝ արտաքուստ շրջանաձև, ներսից քառախորան, 4 ավանդատներով գմբեթավոր
եկեղեցին (XI դ.):
1988 թ. երկրաշարժից զգալիորեն տուժել է
Կաթողիկեն, որը նորոգվել և ամրացվել է 2000 թ.:
Մարմաշենի վանքի ընդհանուր տեսքը արևելքից
Լուսանկար՝ Տաթևիկ Մելքոնյանի