ԱՆԻԻ Ս. ՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻ
id033Անիի Ս. Փրկիչ
եկեղեցին կառուցվել է 1036 թ. Տրդատ ճարտարապետի ձեռքով: Ներսից ութախորան, իսկ դրսից 19-նիստանի շրջանաձև սրահի վրա բարձրանում է 1342 թ. վերակառուցված խոշոր գլանաձև թմբուկով գմբեթ, որը, ինչպես և հիմնական ծավալը, պատված է դեկորատիվ կամարաշարով:
Եկեղեցու ներսում,
խորանների պատերին, պահպանվել են
Ավետարանը ձեռքին
Քրիստոսին,
խորհրդավոր ընթրիքը և
ավետարանիչներին պատկերող
որմնանկարներ:
Եկեղեցու արևելյան կեսը փլվել է 1957 թ.:
Անիի Ս. Փրկիչ եկեղեցու պահպանված մասը
Լուսանկար՝ Զավեն Սարգսյանի